![](https://armlur.am/wp-content/uploads/2020/04/94657786_242392210179404_3594823713343668224_n.jpg)
Այսօր Երևանի ավագանու նիստում հարցուպատասխանի օր է։ Վարչական շրջանների ղեկավարներն ու քաղաքապետարանի աշխատակիցները պատասխանում են ավագանու անդամների հարցերին։ ԲՀԿ-ական ավագանի Հռիփսիմե Առաքալյանը խոսեց ՀՈԱԿ-ի երեկվա մրցույթի մասին։ «Ինչ եղավ պարոն քաղաքապետ, ցանկանում ենք լսել Բեգոյանի հետ կապված այս թնջուկը։ Նա մեղադրել է Ձեր կնոջը, որ նա է ասել՝ աշխատանքից ազատման դիմում գրեք», – նշեց նա։
Հայկ Մարությանն ի պատասխան նշեց, թե երբևէ բամբասանքների չի անդրադառնում։ «Չգիտեմ՝ աղջիկներն ինչ չեն կիսել իրենց միջև։ Ես կարող եմ վստահ ասել, երբ Բեգոյանը տեղափոխվեց Կանաչապտման ՀՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար, սկսեցին խնդիրներ առաջանալ նախորդ աշխատավայրում իր և ես սկսեցի ավելի խորը ուսումնասիրել, թե ինչ իրավիճակ է», – նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում