Խնդրում եմ «Աստծո ձեռքին» վերջ տալ կորոնավիրուսի պանդեմիային. Դիեգո Մարադոնա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան, ով այժմ զբաղեցնում է «Խիմնասիա եւ Էսգրիմա» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը, խոսել է կորոնավիրուսի համաճարակի մասին.

«Տարածվել է համաճարակ, որը շատ մարդիկ անվանում են նոր «Աստծո ձեռք»։ Այսօր ես խնդրում եմ այդ «Աստծո ձեռքին» վերջ տալ կորոնավիրուսի պանդեմիային , որպեսզի մարդիկ կարողանան վերադառնալ իրենց սովորական կյանքին, լինեն առողջ եւ երջանիկ»,-Մարադոնայի խոսքերն է փոխանցում Reuters-ը ։

Հիշեցնենք, որ Մարադոնան ձեռքով գոլ է խփել 1986 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի Արգենտինա – Անգլիա խաղում (2:1): Այդ գոլը պատմության մեջ է մտել «Աստծո ձեռք» անվանումով:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս