Անտոնիո Կոնտեն Պոգբային ցանկանում է տեսնել «Ինտերում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան հնարավոր է կարիերան շարունակի Միլանի «Ինտերի» կազմում, հաղորդում է La Gazetta dello Sport-ը: Ըստ աղբյուրի տրանսֆերի իրականացման մեջ մեծ դեր կարող է ունենալ «ներաձուրիների» գլխավոր մարզիչը` Անտոնիո Կոնտեն, ում հետ Պոգբան աշխատել է Թուրինի «Յուվենտուսում»:

«Ինտերում» կարծում են` Պոգբայի տրանաֆերի համար գումար կկարողանան գտնել թիմի արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի վաճառքից: Հիշեցնենք, որ ֆրանսիացու պայմանագիրը «Կարմիր սատանաների» հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը:
Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Թուրինի «Յուվենտուսն» ու Մադրիդի «Ռեալը»:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս