Կոտայքի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը տեղեկացրել է, որ այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրում կորոնավիրուսային հիվանդության փաստ է հաստատվել աշխատակիցներից մեկի մոտ:

«Անմիջապես կապ է հաստատվել Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ և օպերատիվ կերպով կազմակերպվել վարակակրի հոսպիտալացումը, ինչպես նաև պարզվել են առաջնային և երկրորդային շփման շրջանակները, և իրականացվել է մեկուսացում:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ցուցումով կան նաև ինքնամեկուսացված անձինք»,- գրել է նա:

 




Լրահոս