Այսօր առավոտից մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անում Կենտրոնական բանկի դիմաց ՝ պահանջելով լիցենզիայից զրկել վարկային կազմակերպություններին։ Քիչ առաջ լարված իրավիճակ ստեղծվեց ոստիկանների եւ այնտեղ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների միջեւ։
Ոստիկանները փորձեցին բերման ենթարկել ակցիայի կազմակերպիչներից Մանուել Մանուկյանին։ Ոստիկանները ուժ գործադրելով մեքենան նստեցրին մի քանի քաղաքացիների։ Այս պահին փակ է Վազգեն Սարգսյան փողոցը։