Այսօր խորհրդարանում կքննարկվի կառավարության կողմից ներկայացված նախագիծ, որով առաջարկում են փոփոխություն կատարել ՀՀ քրեական օրենսգրքում եւ քրեականացնել բռնության կոչերը: Մասնավորապես, օրենսգրքի 226.2 հոդվածը վերնագրված է «Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը» եւ այն սահմանում է. «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, …