ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ ԵՆՔ ՏՎԵԼ Հուն 06,2012 00:00 Երեկ՝ գիշերը, կրկին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, շարունակելով նախօրեին ձեռնարկած գործողությունը, փորձել են հատել ՀՀ պետական սահմանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մերձակայքում Ադրբեջանից փորձել է հայկական տարածք ներխուժել 15-20 հոգուց բաղկացած զինված դիվերսիոն խումբ: Սակայն ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում խումբը վնասազերծվել է: Ադրբեջանական կողմից կա հինգ զոհ, բազմաթիվ վիրավորներ: Նշենք, որ …
ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ՉԵԶՈՔԱՑՆՈՒՄ ԵՆ Հուն 06,2012 00:00 ՀՀԿ ներսում կրքերը շարունակվում են լարված մնալ: Բանն այն է, որ ՀՀԿ-ն չի հաշտվում Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, իր պարտության հետ: Ընդ որում, Գյումրիում ՀՀԿ-ն ԲՀԿ-ին էր պարտվել ե՛ւ մեծամասնական, ե՛ւ համամասնական ընտրակարգով: ՀՀԿ-ում պարտության հիմնական մեղավոր համարում են քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Ըստ շրջանառվող լուրերի՝ ավելի քան 12 հազար ձայնով ԲՀԿ-ին պարտվելու պատճառը եղել է …
ՍՈՒՐԲ ԳՐՔՈՎ Հուն 06,2012 00:00 Հայ ազգային կոնգրեսը հրաժարվել է ԱԺ մշտական հանձնաժողովի փոխնախագահի իրեն հասանելիք տեղից: Նման որոշում է կայացվել ԱԺ ՀԱԿ խմբակցության նիստում: ԱԺ պատգամավոր, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանի խոսքերով՝ ԱԺ մշտական հանձնաժողովի փոխնախագահը, միեւնույն է, չի կարող ազդել որոշումների վրա, այլ լավագույն դեպքում հանձնաժողովի նախագահի բացակայության ժամանակ նիստը ղեկավարելու հնարավորություն է ունենում: Ի դեպ, ՀԱԿ խմբակցության նիստում …
«ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ» Հուն 06,2012 00:00 Կառավարության ամբողջական կազմը դեռեւս շարունակում է մնալ անորոշ: Ավելին, ՀՀԿ-ն այս շաբաթ Գործադիր մարմնի նիստ չի անցկացնելու, իսկ պատճառը Սերժ Սարգսյանի՝ Ճապոնիա կատարած այցն է: «Երբ Ս. Սարգսյանը վերադառնա, այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի ԳՄ նիստ անցկացնել»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքերով՝ կառավարության կազմի վերաբերյալ հարցերը կքննարկվեն հունիսի 10-ից հետո: Նշենք, …
ԻՄՓԻՉՄԵՆԹ Հուն 06,2012 00:00 Հայ ազգային կոնգրեսն առաջիկայում ԱԺ-ում կբարձրացնի Սերժ Սարգսյանի իմփիչմենթի հարցը: ՀԱԿ անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իմփիչմենթ իրենք կբարձրացնեն՝ ելնելով համապատասխան քաղաքական պայմանների առկայությունից: «Ինձ համար ամենալավ տարբերակն այն է, որ իմփիչմենթը խորհրդարանում ընդամենը արձանագրվի: Սակայն այն նախ պետք է փողոցում տեղի ունենա, որից հետո բերվի խորհրդարան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
ԵՐԹ Հուն 06,2012 00:00 Հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, տեղի է ունենալու վերջին օրերին Չինարի գյուղում զոհված զինծառայողների հիշատակին նվիրված սգո երթ: Այն կմեկնարկի Ազատության հրապարակից՝ Արամ Խաչատրյանի արձանի մոտից: Մասնակիցները սեւ դրոշներով եւ պահանջներով նամակներ կհանձնեն ՀՀ նախագահին եւ արտաքին գործերի նախարարին:
ՄԱՍՆԱԿԻ Հուն 06,2012 00:00 Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, ցմահ ազատազրկման դատապարտված Արարատ Մուրադխանյանը հաղթել է Հայաստանի Հանրապետությանը: ԵԴ-ն գտել է, որ Մուրադխանյանի գործով խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը՝ ապօրինի կալանքի տակ պահելու մասին: Արարատ Մուրադխանյանին Հայաստանի կառավարությունը պետք է վճարի 6000 եվրո՝ որպես փոխհատուցում: Վերջինս, սակայն, պահանջել էր 300 հազար եվրո:
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
21 Նոյեմբեր 08:00 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան