ՆԱԽԿԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՈՉ ՄԵԿԻ ՀԵՏ ՉԻ ՇՓՎՈՒՄ Հուն 14,2012 00:00 ՀՀ նախկին ոստիկանապետ, այժմ Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ ինքը որոշել է Հայաստանում կատարվող որեւէ իրադարձություն չմեկնաբանել, քանի որ իր յուրաքանչյուր խոսքը լրատվամիջոցներն այլ կերպ են մեկնաբանում: Սարգսյանը շատ տխուր էր ու մեր հարցերին խուսափողական պատասխաններ էր տալիս: Նշենք, որ Ալիկ Սարգսյանը Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ չընդգրկվեց անգամ Հանրապետական կուսակցության …
ԲՀԿ-Ն ՕՍԿԱՆՅԱՆԻ ՁԵՌՔԸ «ԿՐԱԿՆ Է ԸՆԿԵԼ» Հուն 14,2012 00:00 «Սիվիլիթաս» հիմնադրամում փողերի լվացման հատկանիշներով ԱԱԾ-ում հարուցված քրեական գործում բավական ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: ԱԳ նախկին նախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն ԱԱԾ-ում երեկ հրաժարվել է ցուցմունք տալուց: Իր կեցվածքը պարոն Օսկանյանը մեկնաբանել է այսպես. «ԱԱԾ-ի երեկ տարածած հաղորդագրության բովանդակությունից ակնհայտ էր, որ հարուցված քրեական գործի շրջանակում ես հարցաքննվում եմ ոչ թե որպես …
ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է Հուն 14,2012 00:00 Խաչիկ Գալստյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի պաշտոնից հրաժարական տալուց հետո շարունակում է մնալ կուսակցության անդամ: Բայց, ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, նա չի այցելում կուսակցության գրասենյակ: Մեզ հետ զրույցում Գալստյանը տեղեկացրեց, որ իր հրաժարականի հիմքում չկա որեւէ արտառոց բան: «Պարզապես նախընտրական քարոզարշավի գերլարված վիճակից հետո հանգստանում եմ»,-ասաց Գալստյանը: Նա նաեւ նշեց, որ այսուհետ …
ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ Հուն 14,2012 00:00 Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության վերաբերյալ քննարկումները հաճախ ստվերում են ներքաղաքական կյանքում տեղի ունեցող գործընթացները: «Ժողովուրդ» օրաթերթն այսօրվանից շարք է սկսել՝ ներկայացնելու համար քաղաքական դաշտի տարբեր գործիչների տեսակետներն ու կանխատեսումները «Եվրո-2012»-ի վերաբերյալ:Հարցին՝ «Եվրո 2012»-ում որ թիմին եք երկրպագում, եւ ով կդառնա չեմպիոն, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր խոսնակի միջոցով փոխանցել է. «Երկրպագում եմ ՀՀ հավաքականին: Կարծում եմ՝ …
ԵՐԿՐՈՒՄ ՉԷ Հուն 14,2012 00:00 Ի դեպ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այս օրերին կրկին բացակայում է Հայաստանից: Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը հաստատեց տեղեկությունները, սակայն ասաց, որ այցն անձնական բնույթ է կրում, հետեւաբար հրապարակման ենթակա չէ նրա գտնվելու վայրը: Ենթադրվում է, որ նա մեկնել է Մոսկվա, որտեղ գտնվում է նաեւ Ռոբերտ Քոչարյանը:
ՄՆԱՑ ՏԵՔՍՏԸ Հուն 14,2012 00:00 «Ժողովուրդ» օրաթերթի երեկվա համարում տեղ գտած հրապարակումից հետո ԱԺ կայքում ավելացվել են ԵԱՀԿ գործող նախագահ Է. Գիլմորի հետ հանդիպման լուսանկարները, որտեղ երեւում են նաեւ Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր խմբակցության պատգամավորները: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպման վերաբերյալ լուսանկարներում երեւում էին բոլոր հայ պատգամավորները, բացառությամբ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ու քարտուղար Արամ Մանուկյանի: Բացի …
ԽՆԿԱՐԿՈՒՄ Հուն 14,2012 00:00 Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նորընտիր ռեկտոր Գայանե Գասպարյանն իր նոր աշխատասենյակ մտնելուց առաջ խունկ է վառել, որպեսզի «չար ոգին հեռանա», եւ, առհասարակ, խունկ են վառել այն բոլոր անձանց սենյակներում, որոնք դիմում են գրել ու հեռացել աշխատանքից: Այդ մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասել է բուհի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը:
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
26 Դեկտեմբեր 22:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հորս պատասխանները խցանման նյարդի ազդեցության տակ են եղել. Ավինյանը՝ հոր պահվածքի մասին
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից