Աշոտ Սուքիասյանին կարտահանձնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ armlur.am-ը օֆշորային սկանդալի առանցքային դերակատարներից մեկի` Աշոտ Սուքիասյանի հարազատներից տեղեկացավ, որ Սուքիասյանին արդեն կարտահանձնեն  հայկական կողմին:

Մեր տեղեկություններով՝ Վրաստանի դատարանն արդեն կայացրել է Սուքիասյանին արտահանձնելու մասին դատավճիռը, և այլևս իրավական որևէ խոչընդոտ չկա նրան Հայաստան վերադարձնելու հարցում:

Հիշեցնենք՝ քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով քննության վարչությունն Աշոտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ Քր.օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար:

 




Լրահոս