Ո՞վ է եղել «Երիտասարդականում» հնչեցված կրակոցների հեղինակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր` Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց կրակոցներ են հնչել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` դեռևս անհայտ անձը հրազենից անկանոն կրակոցներ է արձակել: Նախնական տվյալներով զոհեր և վիրավորներ չկան:

Դեպքի վայրից Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ տեղում աշխատում են իրավապահները` փորձելով հասկանալ` ինչ տեսակի հրազենից են կրակոցներն արձակվել: Նշենք, որ արձակված գնդակից վնասվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակին:

Հիշեցնենք, որ նախնական տեղեկությունների համաձայն, զոհեր և վիրավորներ չկան: Թե ով և ինչու է որոշել մայրաքաղաքի կենտրոնում հրաձգություն իրականացնել, դեռևս հայտնի չէ:




Լրահոս