Բարձրաստիճան պաշտոնյաներն ինչպե՞ս են սովորել դպրոցում. բացառիկ խոստովանություն (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 5-ը աշխարհի 100-ից ավելի երկրներում նշվում է որպես ուսուցչի միջազգային օր:

1994թ. ՅՈՒՆԵՍԿՕ–ն հոկտեմբերի 5-ը հայտարարել է որպես ուսուցչի և կրթական ոլորտի բոլոր աշխատողների մասնագիտական տոն։ 1966թ. հենց այս օրը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության հրավիրած համատեղ կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» վերտառությամբ փաստաթուղթը, ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր:

2010թ. սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովը միաձայն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը: Ըստ այդմ` պաշտոնական տոնացույցում հոկտեմբերի 5-ն ամրագրվել է որպես Ուսուցչի օր:

Այս առիթով ArmLur.am-ը փոքրիկ հարցախույզ արեց՝ պարզելու, թե հայրենի պաշտոնյաներից ով ինչպես է սովորել դպրոցում, ո՞ր դասերից է փախչել եւ ինչ արկածներ է ունեցել դպրոցական կյանքում:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս