Հոկտեմբերի 27-ի մեջ անձամբ Սերժ Սարգսյանը մեղավորություն չունի, թերացել էր ազգային անվտանգությունը. Արմեն Սարգսյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ դարձած սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանն այսօր ԱԺ-ի բակում զրուցեց լրագրողների հետ և անդրադարձավ 16 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությանը:

Նրա խոսքով` մեր երկրի մեջ չկա մի անհատ, որ կարողանար ձեռք բարձրացնել Վազգեն Սարգսյանի կամ Կարեն Դեմիրճյանի վրա:

«Էտքան քաշը չէր հերիքի: Ուրիշ բան է, որ կարողացել են ուրիշների հետ աչքերը փակել տալ կամ ձայն չհանել, լռել կամ խանգարել բացահայտմանը», – նշեց նա:

Արմեն Սարգսյանի խոսքով` եթե լինի բացահայտման հնարավորություն, ապա ներկայիս նախագահը, ով նախկինում Ազգային անվտանգության նախարար էր, ապա ինքը կբացահայտի:

«Ես այն կարծիքին եմ, որ անձամբ Սերժ Սարգսյանը մեղավորություն չունի: Միակ մեղավորությունն այն էր, որ այդ ժամանակաշրջանում ազգային անվտանգությունը թերացել էր իր աշխատանքների մեջ: Բայց այդ կար նաև իմ եղբոր մեղավորությունը. Վազգեն Սարգսյանին սպանելու փորձեր, խոսակցություններ մշտապես եղել են և այս պարագայում նա անլուրջ է մոտեցել այս հարցին», – հավելեց նա:

Մանրամասները`Armlur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս