«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը ժամանել է Հայաստան. ովքեր են նրան դիմավորել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով` «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը եկել է Հայաստան և այս պահին գտնվում է Ծաղկաձորում: ArmLur.am-ին նաև հայտնի դարձավ, որ նրան դիմավորել են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը

ալեքսանյան-սամվել

ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը

7tgfz5hMYzULFdK6h0yXtQlFyg

 

Ինչպես նաև «Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանը:

Նշենք, որ Շաքրո Մոլոդոյը եկել  է Հայաստան` հանգիստն անցկացնելու Ծաղկաձորում: Նրա հետ Հայաստան են ժամանել նաև մի քանի այլ «օրենքով գողեր»: Վերջիններիս Հայաստան ժամանման նպատակը նույնպես ամանորյա հանգիստն է:

Հիշեցնենք, որ նախորդ տարի այս ժամանակաշրջանում «օրենքով գողերի» մեծ հավաք տեղի ունեցավ Հայաստանում: ArmLur.am-ը գրել էր, որ Երևանից ոչ հեռու կայացել է վերջին տարիների ամենախոշոր «օրենքով գողերի» հավաքը:

Հավելենք, որ այս անգամ էլ նրանք թերևս դահուկ կքշեն և հընթացս քրեական աշխարհում որոշ հարցեր կկարգավորեն:




Լրահոս