13.04.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ

Ապրիլի 13-ին և 14-ին, Սուրբ Հարության տոնի առթիվ ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությայն նախաձեռնությամբ «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի համալիրում ժամը 10:00-22:00-ը կգործի «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը (հասցե՝ Արշակունյաց պողոտա, 34/3 շենք, առաջին հարկ):

***

Ապրիլի 13-ին ժամը 10:30 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում (Երեւան, Պուշկին 56ա) տեղի է ունենալու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի ասուլիսը:

Պաշտպանը կներկայացնի 2016թ. տարեկան հաղորդումը եւ Կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը:

***

Ապրիլի 13-ին ժամը 13.00-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մամլո սրահում տեղի կունենա ՀՀԿ “ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ” քաղաքական դպրոցի ընդունելությանն ու գործունեությանը նվիրված ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի մամլո ասուլիսը:

***

Ապրիլի 13-ին, ժամը 12:00-ին «Հենարան» մամուլի ակումբում (հասցեն՝ Խանջյան 13) տեղի կունենա ասուլիս «Հայաստանը դարձել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի անդամ. հայաստանյան կրթական համակարգի նոր հեռանկարներն ու հնարավորությունները» թեմայով:

Ասուլիսի բանախոսներն են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարուժան Ավետիքյանը և տնօրեն Ռուբեն Թոփչյանը:

***

Ապրիլի 13-ին, ժամը 12.30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կայցելի Սուրբ Հարության տոնի առթիվ ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությայն նախաձեռնությամբ «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի համալիրում բացված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ (հասցե՝ Արշակունյաց պողոտա, 34/3 շենք, առաջին հարկ):




Լրահոս