Հայտնի է Վրաստանում հայկական ավտոբուսի մասնակցությամբ վթարի զոհերի անունները. նրանցից մեկը 7 տարեկան է. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ սեպտեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում։ Mercedes մակնիշի Օ961 XA 777 համարանիշի և Setra մակնիշի 24 OR 444 համարանիշի ավտոմեքենաները։ վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը, նրա ուղևորները տեղում մահացել են, իսկ ավտոբուսի ուղևորներից ևս 11 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են բժիշկների օգնությանը:

ArmLur.am-ը ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկացավ, որ կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ, որտեղից հայտնել են, որ ժամը 03:39 սահմաններում Երևան-Մոսկվա ավտոճանապարհի 370-րդ կմ-ին՝ Մցխեթա քաղաքի մոտ, բախվել են <<Մերսեդես>> մակնիշի o 961 XA 777 պետհամարանիշով մարդատար և <> մակնիշի 24 OR 444 պետհամարանիշով մարդատար ավտոբուսը (վարորդ՝ Ս. Մկրտչյան): ՃՏՊ-ի հետևանքով <<Մերսեդես>> մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1974 թ. ծնված Լուսինե Մինասյանը և 2010 թ. ծնված Մաքսիմ Մինասյանը տեղում մահացել են: 1993 թ. ծնված Ալինա Մինասյանը, 1980 թ. ծնված Ռոման Կարապետյանը և 2005 թ. ծնված Անուշիկ Մալխասյանը տեղափոխվել են Մցխեթայի հիվանդանոց:

Լուսանկարը` shamshyan.com-ի:




Լրահոս