Դավիթ Տոնոյանին դուր չի եկել, որ ԱԻՆ աշխատակիցները մասնակցել են Արմեն Երիցյանի անվան ավագ դպրոցի բացման արարողությանը

Դավիթ Տոնոյանին դուր չի եկել, որ ԱԻՆ աշխատակիցները մասնակցել են Արմեն Երիցյանի անվան ավագ դպրոցի բացման արարողությանը

Օրեր առաջ Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երեւանի մասնաճյուղում տրվեց ԱԻ նախկին նախարար, երջանկահիշատակ Արմեն Երիցյանի անվան ավագ դպրոցի բացման մեկնարկը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ բացման արարողությանը մասնակցել են նաեւ ԱԻՆ թիկունքի եւ նյութատեխնիկական ապահովման վարչության պետի տեղակալ Գագիկ Կիրակոսյանը ու եւս մի քանի հոգի:

Ու պարզվում է՝ ԱԻՆ աշխատակիցների համար ճակատագրական է եղել այդ մասնակցությունը: ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանին դուր չի եկել այդ արարքը, նա բոլոր մասնակիցներին հրահանգել է աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնել: Այս տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԻ նախարարի մամլո խոսնակ Նանա Գնդոյանի հետ, սակայն վերջինս տեղեկացրեց, որ Գագիկ Կիրակոսյանը աշխատանքից ազատվել է կենսաթոշակի անցնելու կապակցությամբ: Իսկ մյուս ազատված աշխատողների մասով ասաց. «Դրանք ստահոդ լուրեր են, նենգ շահարկումներ են: Ոչ ոք այդ պատճառով աշխատանքից չի ազատվել»: