Սելֆի անող ու քծնվող մամուլի քարտուղարները. օրենքը կփոխվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական գերատեսչությունների մամուլի քարտուղարների թեման հավերժական է: Չնայած նրանց անմիջական պարտականությունն է` ղեկավարի խոսքը հասանելի դարձնել լրատվամիջոցներին, արդյունավետ դարձնել լրագրողի եւ իր ղեկավարի կամ այդ գերատեսչության միջեւ կապը, բայց մեզանում շատերը հակառակ կերպ են վարվում. փորձում են շեֆերին որքան հնարավոր է, հեռու պահել լրագրողներից: Ասել է, թե իրականում նրանք դեմքի անմեղ արտահայտությամբ ու ժպիտով պարզապես խոչընդոտում են լրագրողների աշխատանքը:

Ի դեպ, ՀՀ կառավարության հունվարի 18-ի նիստի օրակարգում ընդգրկված էր «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Օրինագծում առաջարկված փոփոխություններում նշված է, որ նախարարություններում մամուլի քարտուղարը միաժամանակ նշանակվում է հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավար: Մամուլի քարտուղարի պաշտոն կարող են զբաղեցնել հասարակայնության հետ կապերի կամ լրագրության բնագավառում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ ունեցող և 30 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Մինչդեռ հիմա, ինչպես հայտնի է, գրեթե բոլոր գերատեսչություններում առկա են եւ՛ մամուլի քարտուղարներ, եւ՛ հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարներ:

Պետք է հուսալ, որ արված փոփոխությունները կարող են նպաստել դաշտում տիրող իրավիճակի կանոնակարգմանը եւ մամուլի խոսնակները կդառնան իսկապես լրագրող-ղեկավար կապի ապահովողը, այլ ոչ թե զբաղված կլինեն սելֆիներ անելով, լրագրողների իր շրջապատ ձեւավորելով եւ նախարարին լրագորղներից պահելով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի վաղվա համարում




Լրահոս