ԲՀԿ-ն արդեն նոր մամուլի խոսնակ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հրաժարվել է ԲՀԿ մամուլի խոսնակի պաշտոնից: Այս մասին նա հայտնել է համացանցի իր էջում: «Հարգելի լրագրողներ ես այսուհետ չեմ իրականացնելու ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականությունները դա իմ անձնական որոշումն է: Շնորհակալ եմ համատեղ և հետաքրքիր աշխատանքի համար»,-գրել է Բաբայանը:

ArmLur.am-ի տեղեկություններով ` այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցության նիստի ժամանակ որոշում կայացվեց Վանիկ Էլիզբարյանին նշանակել ԲՀԿ մամուլի խոսնակի պաշտոնում:

Հիշեցնենք, որ Վանիկ Էլիզբարյանը ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ է, «Պոստ-սկրիպտում» մամուլի ակումբավար-սեփականատեր:




Լրահոս