ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային տրանսպորտը կաշխատի, հանրակրթարանները կբացվեն. Տիգրան Ավինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի հատուկ նիստը գումարվել է: Նիստի ընթացքում քննարկվում է արտակարգ դրությունը երկարաձգելու մասին հարցը: Նշենք, որ ժամկետն ավարտվում էր այսօր:

«Քննարկում ենք արտակարգ դրությունը երկարաձգելու մասին հարցը: Այն երկարաձգվելու է ՀՀ ողջ տարածքում: Ես անհրաժեշտ եմ համարում ելույթիս ընթացքում անդրադառնալ ընթացիկ վիճակին: 36 հազար 16 թեստ է կատարվել, հաստատվել է 3860 դեպք: Փաստացի բուժում է  ստանում 2218 մարդ: Մահվան ելքով ունեցել ենք 49 դեպք: Մարտի 1-ից մինչ օր հաստատված դեպքերից տեսանելի է, որ երբ կիրառվում էին սահմանափակումները, մայիսի սկզբից սկսվել է դեպքերի աճ», – նշեց նա:

Ավինյանը նշեց, թե կարող է հարց առաջանալ, թե ինչու է արտակարգ դրությունը երկարաձգվում, իսկ սահմանափակումները՝ թուլացվում: «Այս ընթացքում անհրաժեշտ էր ձևավորել բարձր ինքնագիտակցություն: Ընդհանրապես արտակարգ դրության պայմաններում հանրային ոլորտի, հասարակության պատրաստվածության աստիճանը բարձր է: Այժմ արդեն առավել քան երբևէ, պետական համակարգում համապարփակ և խորքային բարեփոխումների անհրաժեշտությունը: Դրանք ընդհատվեցին կորոնավիրուսով պայմանավորված և առաջիկայում լծվելու ենք այդ աշխատանքներին: Պետական համակարգում բազմաթիվ միֆեր կոտրվեցին», – նշեց նա:

Ավինյանը նշեց, թե մայիսի 25-ից բաց տարածքներում դիմակ չկրողները կտուգանվեն և դիմակ կրելը պարտադիր կդառնա:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս