Դեկտեմբերից գործազուրկ եմ. Արտաշես Ալեքսանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե համաշխարհային մամուլն ենք նայում, ապա կեսը գրում են ճիշտ է, մյուս կեսը գրում են՝ սուտ է, ու չգիտենք, թե ում հավատանք, ուստի ես ապավինում եմ Բարձրյալին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իր տեսակետն է հայտնել դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը՝ անդրադառնալով կորոնավիրուս համավարակի տարածմանը, պաշտպանիչ դիմակների պարտադիր կրելուն ու կանխատեսումներին:

«Դե հիմա մարդ արարած արի ու հասկացի, թե ո՞րն է ճիշտ, ո՞րն է սուտ: Ես Նոստրադամուսը չեմ, որ ինչ-որ կանխատեսումներ անեմ, սպասենք, տեսնենք, թե ինչ կլինի»,-նշել է դերասանը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արտաշես Ալեքսանյանը անդրադարձել է նաեւ ստեղծագործական գործունեությանը, որն ըստ մեր զրուցակցի այս շրջանում գտնվում է պասիվ փուլում:

«Դեկտեմբեր ամսից գործազուկ եմ, ու չգիտեմ, թե այս ամենն ինչքան կարող է շարունակվել: Փակ են թատրոնները, ռեստորանները, հեռուստատեսություններում նկարահանումներ չկան ու այսպես շարունակ»,-ընդգծել է Արտաշես Ալքեսանյանը:

Նշենք, որ մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7402 դեպք, որոնցից 3220-ն` առողջացած, 91-ը` մահվան ելքով: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 289 նոր դեպք եւ 75 առողջացած:

Լիդա Եղիազարյան




Լրահոս