Այն, ինչ վերջին շրջանում կատարվում է Հայաստանում, հստակ ցույց է տալիս, որ իշխանությունները պետական կառավարման համակարգը վերածել են քաոսի, և դրանից բխող հետևանքներն ազդում են յուրաքանչյուրիս կյանքի վրա: Հրազդանում «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացումից հետո այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները մի կեղծ օրակարգ են առաջ քաշում, թե եթե մենք չենք, ապա՝ նախկիններն են: «Հավաստիացնում եմ, որ նախկինները մնացել են նախկինում՝ իրենց արած լավ թե վատ արարքներով։ Մենք գնում ենք դեպի ապագա, և «Հայրենիք» կուսակցությունն այն այլընտրանքային ուժն է, որը կարող է փոխել այս իշխանություններին և երկիրը տանի ճիշտ զարգացման ուղղությամբ», – հայտարարեց Վանեցյանը։
Մանրամասները՝ տեսանյութում