Հայտնի է Մալաթիայում կրակոցներ արձակած անձի ինքնությունը:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ կրակոց արձակաց անձն Էդգար Առաքելյանն է, որը իրավապահների տեսադաշտում է հայտնվել շատ վաղուց:Մասնավորապես նա մեկ այլ գործով , որը քննվում է ՀՀ քննչական կոմիտեում, ներգրաված է որպես մեղադրյալ:
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին, ժամը 15:30-ի սահմաններում Երևանի 1-03 շատպօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Անդրանիկի 149 շենքի բնակարաններից մեկը, որտեղ գլխի մասում ստացած վնասվածքներով առաջին բուժօգնությունն են ցուցաբերել մի քաղաքացու, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սիմոն Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Մուրադյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 2-րդ մուտքի 1-ին հարկում և բակում հայտնաբերել են արնանման հետքեր: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները, տեղում աշխատում է նաև փորձաքրեագետը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:
Ք.Մ