Հուլիսի 5-ին վաղ առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է ցած նետվել:
Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու փրկարարները կամրջի տակ՝ բետոնե ցանկապատի և երկաթե դարպասի մոտ, հայտնաբերել են 30-35 տարեկան տղամարդու դի:
Նախնական տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած տղամարդը լիբանանահայ 35-ամյա Գրիգոր. Հ.-ն է։
Մեզ հասած տեղեկությունների ինքնասպան եղած 35-ամյա երիտասարդի դեպքից մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես վերջինս առողջական լուրջ խնդիրներ է ունեցել , որոնք անբուժելի են եղել եւ դա է եղել իր ինքնասպանության գնալու պատճառը