Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև բախումների ևս 9 մասնակից է ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի ոստիկանությունը հայերի և ադրբեջանցիների միջև բախումների ևս 9 մասնակցի է ձերբակալել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։

«Ոստիկանության աշխատակիցները հակաիրավական գործողություններ կատարելու կասկածանքով 9 մարդու են ձերբակալել։ Հուլիսի 24-ին Մոսկվայի տարածքում քաղաքացիների միջև կոնֆլիկտային իրավիճակներ են գրանցվել։

Մասնավորապես, տղամարդուն մարմնական վնասվածքներ են հասցվել, խանութի ապակիներ են վնասվել։ Մեկ այլ միջադեպի ընթացքում անհայտ անձինք կոտրել են սրճարանի և ավտոլվացման կետի ապակիները, ինչի արդյունքում այցելուներից մեկը վնասվածք է ստացել»,- ասել են ոստիկանությունում։

Քրեական գործ է հարուցվել՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից իրականացված խուլիգանություն)։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ի ուշ երեկոյան Մոսկվայի ադրբեջանցիները հարձակումներ են գործել հայերի վրա։

 




Լրահոս