«Գանձասար-Կապանի» կիսապաշտպան Աշոտ Քոչարյանը հրավիրվել է մինչև 21 տարեկանների հավաքական: Այս մասին հայտնում են ակումբից:
Քոչարյանը հավաքականի հետ կմասնակցի ուսումնամարզական հավաքի և կպատրաստվի սեպտեմբերի 8-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Լյուքսեմբուրգի հետ արտագնա հանդիպման:
Հիշեցնենք, որ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը սեպտեմբերի 2-ից 6-ը կացնկացնի մարզահավաք: Սեպտեմբերի 6-ին Անտոնիո Ֆլորեսի գլխավորած թիմը կմեկնի Լյուքսեմբուրգ, որտեղ սեպտեմբերի 8-ին կանցկացնի Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում հերթական հանդիպումը Լյուքսեմբուրգի ընտրանու հետ:
Մինչև այս հավաքական էր հրավիրվել 20 ֆուտբոլիստ: