Կորոնավիրուսը՝ Վրաստանի խորհրդարանում. ախտահարման երկրորդ դեպքն է գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեր Վրաստանը – Համերաշխության դաշինք» կուսակցության գործադիր քարտուղար, խորհրդարանական Գեդեւան Փոփխաձեի մոտ կորոնավիրուս Է հաստավել, այդ մասին հայտնել է կուսակցության մամուլի ծառայությունը: Փոփխաձեին բարձր ջեմությամբ տեղափոխել են Թբիլիսիի Հանրապետական հիվանդանոց:

«Մեր Վրաստանը – Համերաշխության դաշինք»-ը Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտոնի հետ կոնսուլտացիաներից հետո հավաստում Է, որ կուսակցության գործադիր քարտուղար Գեդեւան Փոփխաձեի մոտ կորոնավիրուսի ստուգումը դրական արդյունք Է տվել»,- հայտարարել են կուսակցությունում:

Մի քանի օր առաջ կորոնավիրուս Էր հայտնաբերվել այդ նույն կուսակցության քաղաքական քարտուղար Լեւան Գոգիչաիշվիլիի եւ նրա կնոջ՝ «ՏՎ Պիրվելի» հեռուստաընկերության լրագրողուհի Վիկա Բուկիայի մոտ: Կուսակցության ղեկավարները եւ նրանք, ովքեր շփվել են ախտահարվածների հետ, գտնվում են ինքնամեկուսացման մեջ, հաղորդել Է Sputnik-ը:




Լրահոս