ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր անդադար մարտի տևողությունը եղել է 6-7 ժամ. իրավիճակի ամփոփում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է իրավիճակը սահմանին:

«Այսօր ծանր մարտական գործողություններ են ընթացել հյուսիսում եւ հարավում, հատկապես հարավում։ Հակառակորդը փորձել էր ճեղքել ռազմաճակատի գիծը, սակայն հանրավոր է եղել կասեցնել հակառակորդի առաջխաղացումը։ Անդադար մարտի տեւողությունը եղել է վեցից յոթ ժամ։ Այս ընթացքում, ընդհանուր առմամբ, հակառակորդը կորցրել է շուրջ 2300 անձնակազմ, անցնող օրվա ընթացքում՝ մոտ 440-450 զինծառայող կամ ահաբեկիչ։ Տվել են մոտ 800-900 վիրավոր։

Միայն այսօր հաջողվել է խոցել մարտի մեջ մտած մոտ 45 զրահատեխնիկա, այսօր մեր զորքերին հաջողվել է նաեւ մարտի մեջ չմտած շուրջ 8-9 տասնյակ զրահատեխնիկա խոցել։ Այսօր խոցել ենք 10 ԱԹՍ, ընդհանուր առմամբ՝ 113 միավոր ԱԹՍ։ Հակառակորդի ընդհանուր զրահատեխնիկայի կորուստը՝ 250 միավոր, միայն այսօր՝ 3 Սմերչ։ Այսօր խոցվել է հակառակորդի
3 ինքնաթիռ, 1 ուղղաթիռ», – նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս