Շատ կարճ ժամանակահատվածում արյան անհրաժեշտ պաշարը համալրվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրելի հայրենակիցներ, շնորհակալ ենք բոլոր այն կամավորներին, ովքեր արագ արձագանքեցին և հաշված րոպեների ընթացքում կատարեցին արյունատվություն` առաջին կարգի ռեզուս դրական արյան անհրաժեշտ խմբաքանակն ապահովելու համար:

Մեր կամավորների պատրաստակամության և բուժանձնակազմի անդադար աշխատանքի շնորհիվ` հնարավոր դարձավ շատ կարճ ժամանակահատվածում համալրել արյան անհրաժեշտ պաշարը: Տեղեկացնում ենք, որ այս պահին դրա կարիքը այլևս չկա:
Կրկին շնորհակալ ենք մեր կոչերին հետևողական լինելու և մշտապես աջակցելու համար: Այս մասին հայտարարել է Առողջապահության նախարարությունը:




Լրահոս