ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Երեկ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը Երեւանի կենտրոնում բողոքի ակցիա էր անցկացրել՝ ընդդեմ Ղարաբաղում թուրք-ադրբեջանական ագրեսիայի։ Ակցիայի մասնակիցները ՆԱՏՕ-ին կոչ են արել սանձել Անկարային։ Նրանք պահել էին պաստառներ՝ գրություններով՝ «Ո՛չ նոր ցեղասպանությանը», «Արյունախում Թուրքիա, ձեռքերդ հեռո՛ւ Արցախից» եւ այլն։ Հայ կոմունիստները կոչ են արել ամենաարագ կերպով դադարեցնել Ղարաբաղում ռազմական գործողությունները, նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ սկսել պայմանավորվել դիվանագիտության ներգործության ճանապարհով, այլ ոչ զենքի։ Ակցիայի մասնակիցներն այնուհետեւ այրել են Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների դիմանկարները։

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ արդյոք պետք է անշարժ գույքի պետական գրանցման կամ տեղեկատվություն ստանալու համար դիմումները ներկայացվեն այն սպասարկման գրասենյակ կամ օպերատորի մասնաճյուղ, որի սպասարկման տարածքում գտնվում է դիմումի առարկա անշարժ գույքը:

Ալիսա Արիստակեսյան (37 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման դիմումները կարող են ներկայացվել Հայաստանի Հանրապետության կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ցանկացած սպասարկման գրասենյակ կամ օպերատորի մասնաճյուղ՝ անկախ անշարժ գույքի գտնվելու վայրից: Նույնը վերաբերում է նաեւ ներկայացված դիմումի հիման վրա կազմված փաստաթղթերի ստացմանը, որոնք կրկին կարելի է ստանալ ինչպես դիմումը ընդունած, այնպես էլ ցանկացած այլ սպասարկման գրասենյակից կամ օպերատորի մասնաճյուղից:

Կադաստրի կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կամ տեղեկատվություն ստանալու համար դիմողներին տրամադրվող ստացականում նշվում է դիմումի մուտքագրման համարը, որը միաժամանակ հանդիսանում է նաեւ ծածկագիր, որի օգնությամբ դիմողը հնարավորություն կունենա ՀՀ կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայքէջի միջոցով հետեւել իր դիմումի քննարկման ընթացքին:

 

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ երբ է իրականացվում հաշմանդամություն ունեցող անձի վերափորձաքննությունը:

Լուիզա Դանիելյան (60 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Դանիելյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ հաշմանդամ ճանաչված անձը կրկին անգամ բժշկասոցիալական փորձաքննության է՝ ենթարկվում անձի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա կամ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ:

Անձի կամ նրա ներկայացուցչի դիմումով վերափորձաքննությունն իրականացվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, անձի առողջական վիճակը վատթարանալու կամ օրգանիզմի ֆունկցիայի վերականգնման, իսկ փորձաքննական որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու կամ հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքերում՝ նաեւ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ:

Անձին հաշմանդամություն սահմանելու նպատակով բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնում են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը եւ տարածքային բժշկասոցիալական փորձաքննական բաժինները։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հաշվառում չունեցող անձինք կարող են ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության՝ ներկայացնելով տեղեկանք՝ փաստացի բնակության վայրից: Օտարերկրյա պետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում կարող են անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, եթե տվյալ պետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի համապատասխան միջպետական պայմանագիր:

 

 

 

 

 




Լրահոս