Ովքեր են Ադրբեջանի խոցած Ми-24 ուղղաթիռի զոհված զինծառայողները․ Պուտինը հրամայել է օգնել նրանց ընտանիքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հանձնարարել է օգնություն ցուցաբերել Հայաստանում ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված ռուսական Ми-24 ուղղաթիռի զոհված ռուս զինծառայողների ընտանիքներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Պուտինն այս մասին ասել է զինվորականների հետ խորհրդակցության ժամանակ:

«Խնդրում եմ Պաշտպանության նախարարին օգնություն ցուցաբերել զոհվածների ընտանիքներին», – ասել է Պուտինը:

Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ми-24 ուղղաթիռի խոցման հետևանքով զոհվել են անձնակազմի հրամանատար Յուրի Իշուկը և ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինը:




Լրահոս