ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործառույթները դեռ պետք է հստակեցվեն․ Կրեմլի խոսնակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործառույթները՝ ներառյալ նրանց կողմից մշակութային և կրոնական օբյեկտների պաշտպանության հարցը, դեռ պետք է հստակեցվեն։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Խոսքը խաղաղապահ զորակազմի մասին է: Բնականաբար, գործառույթները դեռ պետք է հստակեցվեն, քանի որ այդ գործառույթները նշված չէին Հայաստանի վարչապետի ու երկու նախագահների համատեղ հայտարարությունում»,- ասել է Պեսկովը:

Նա հավելել է, որ խոսք չի եղել տարածաշրջանում ռուս խաղաղապահների կողմից մշակութային ու կրոնական վայրերի պահպանության մասին․ «Եվ այս հարցում ես չեմ կարող ասել՝ նրանց պարտականությունների մեջ կմտնի՞, թե՞ ոչ»: Պատասխանելով հարցին՝ ո՞ր փաստարկն է եղել Ադրբեջանի համար վճռորոշ Լեռնային Ղhարաբաղի վերաբերյալ համաձայնագիր կնքելու համար, Կրեմլի խոսնակը նշել է, որ դա «վերաբերում է շատ երկար գործընթացի՝ պատերազմը դադարեցնելու ուղիներ գտնելու և գործընթացը քաղաքական ու դիվանագիտական ​​դաշտ տեղափոխելու լարված գործընթացին»:




Լրահոս