Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով նիստը հետաձգվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար Ազգային ժողովի խորհրդի նիստը կրկին հետաձգվել է։ Այն նախատեսված էր նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, բայց անհայտ պատճառներով նիստը տեղափոխվել է 18։00-ին։

Հիշեցնենք՝ ԱԺ խորհուրդը այս օրակարգով նիստ հրավիրել էր նաև նոյեմբերի 16-ին, սակայն հարցը չէր քննարկվել Ծառուկյանի բացակայության պատճառով:




Լրահոս