Որքան է դոլարի փոխարժեքն այս պահին. դոլարային վարկեր ունեցող քաղաքացիները՝ անելանելի վիճակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոլարի փոխարժեքն արդեն մի քանի օր է՝ բարձրացել է. ըստ rate.am-ի՝ Հայաստանի առեւտրային բանկերում երեկվա դրությամբ դոլարի առքի առավելագույն գինը 507-508 դրամ է, վաճառքինը՝ 520-521 դրամ: Ասել է թե՝ հայկական դրամն արդեն երկրորդ ամիսն է՝ արժեզրկվում է ամերիկյան դոլարի նկատմամբ։ Ըստ մասնագետների՝ պատճառը դոլարի դեֆիցիտն է: Այժմ հայաստանցիների մի հատվածում արհեստական խուճապ է. այս օրերին կան քաղաքացիներ, որոնք դոլար ու եվրո են գնում: ArmLur.am-ը արձանագրեց, որ դոլարի առքի եւ վաճառքի միջեւ հսկայական տարբերություն կա: Մասնագետը զրույցի ընթացքում հիշեց, որ նախկին ժամանակներում է եղել այդպես, երբ բանկերը փորձել են իրավիճակն օգտագործել իրենցօգտին:

Տեղեկացնենք, որ ապահով շրջանում դոլարի առքի եւ վաճառքի միջեւ տարբերությունը 3-4 դրամ է կազմել, իսկ հիմա այն շատ է: Օրինակ, ըստ rate.am-ի՝ այդ տարբերությունը երեկվա դրությամբ կազմել է 10-13 դրամ. եւ այս տարբերությամբ առաջարկը քաղաքացիներին անում են ՀՀ առեւտրային բանկերը: Դոլարի փոխարժեքի բարձրացումը մեծ անհանգստություն է առաջացրել այն քաղաքացիների համար, որոնքունեն դոլարային վարկեր. նրանք ֆինանսական զգալի կորուստներ են կրելու: Բացի այս, փոխարժեքի առուվաճառքով զբաղվող քաղաքացիները նման իրավիճակներում սկսում են հանրության շրջանում լուրեր շրջանառել այն մասին, որ փոխարժեքը բարձրանալու է, ինչի պատճառով էլ մարդիկ գնում են ու պահած դրամներով դոլար գնում: Այս ամենի արդյունքում դոլարի նկատմամբ ոչ միայն պահանջարկն է բարձրանում, այլեւ գինը: Բնականաբար, պետք է Կենտրոնական բանկն այս խնդրի մասին մտածի: Չի բացառվում, որ բանկերն ու փոխանակման կետերը փորձում են լրացուցիչ եկամուտ, շահույթ կորզել։ Սակայն ՀՀ կենտրոնական բանկից ArmLur.am-ին փոխանցեցին, որ կատարվողը համարում են բնականոն զարգացում եւ այս պահին չեն պատրաստվում միջամտել արտարժույթի շուկային. քայլեր կձեռնարկեն, երբ գնաճային ռիսկերտեսնեն։

Բացի այս, ArmLur.am-ին ԿԲ-ից փոխանցեցին նաեւ, որ ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ. «ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում եւ անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների եւ ֆինանսական կայունությունը»: Իսկ, ահա, տնտեսագետները բնակչությանը խորհուրդ են տալիս սառը դատել ու համբերել եւ արհեստականորեն չնպաստել դոլարի բարձրացմանն ու դրամի արժեզրկմանը: Քանի որ ե՛ւ 2009 թվականի փետրվարին, ե՛ւ 2014 թվականի դեկտեմբերին մարդիկ, որոնք խուճապահար արտարժույթ են գնել, միշտտուժել են, եւ շահել են այն քաղաքացիները, որոնքչեն գնել: Մասնագետների խոսքերով՝ դրամը աշխարհի ամենակայուն արժույթներից մեկն է, որը, ըստ էության, դոլարի համեմատ վերջին 5 տարում որեւէ փոփոխության չի ենթարկվել: Մեր քաղաքացիները, որոնքոր այս փուլերումձգտում են արտարժույթ գնել այն հույսով, որ վաղը ավելի բարձր է լինելուու շահելու են, իրենք, որպես կանոն, ավելի են տուժում: Մասնագետները հորդորում են ձեռնպահ մնալ նման քայլերից:

Հիշեցնենք՝ 2014 թվականի դեկտեմբերին մարդիկ 550-600 դրամով դոլար էին գնում եւ հետո ստիպված եղան 460-470 դրամով այն վաճառել: Բայց,մյուսկողմից, դոլարի փոխարժեքի բարձրացման հետեւանքով Հայաստանում որոշ ապրանքներ հնարավոր է թանկանան: Օրինակ, Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքով՝ պակասել են այլ երկրներից ուղարկվող գումարները, որոնք դոլար են ուղարկում իրենց ընտանիքներին: Մասնագետի կարծիքով՝ դոլարի բարձրացումը ձեռնտու կարող է լինել արտահանման ոլորտում. եթե մեր արտահանման ծավալներն աճում են, ապա դրա արդյունքում մենք դոլարի դիմաց ավելի շատ դրամ ենք ստանում, այդ առումով ձեռնտու է: Բայց մեկ խնդիր. մեր արտահանման ծավալները մոտավորապես 3 անգամ զիջում են ներմուծման ծավալներին: Այս դեպքում ավելի վատ է, որովհետեւ թանկացած դոլարը եւ եվրոն նշանակում է, որներմուծողներն ավելի թանկ գնով են ձեռք բերում արտարժույթը, հետեւաբար իրենց բերած ապրանքները կարող են թանկանալ:

Ի դեպ, տեղեկացնենք, որ այսօր ըստ rate.am-ի՝ դոլարի փոխարժեքը նվազել է. դոլարի առքը այս պահի դրությամբ կազմում է 503-504 դրամ, իսկ վաճառքը՝ 512-514 դրամ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս