ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է անհետ կորած զինծառայողներին գտնելու խոստումներ տվող կինը եւ ինչու է խաղում մարդկանց զգացմունքների հետ. ահազանգի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն օրեր առաջ բարձրաձայնել էր լուրջ խնդրի մասին. ըստ պատգամավորի՝ մի խումբ մարդիկ, անհատներ խաղալով մարդկանց հույզերի հետ, տեղեկություններ են փորձում տալ գերիների, անհետ կորածների մասին։ Բայց հետո պարզվում է, որ դրանք սուտ են և չեն համապատասխանում իրականությանը։

ArmLur.am-ը պատգամավորի ահազանգի հետքերով գնաց և արձանագրեց, որ մի կին անհետ կորած և գերի ընկած զինծառայողների կոնկրետ խոստումներ է տալիս։

Նա երկար ժամանակ մարդկանց հույզերի վրա խաղալով, ասում է նրանց, որ իր հարազատները ողջ են։ Օրինակ մի անհետ կորած զինծառայողի ծնողի փոխանցել էր, որ որդու վիզն է վնասված, մեկ ուրիշին ասել ՝ նա մահացած է, ապա կանչել էր, որ նկարները տեսնեն, երրորդին ուրիշ բան է ասել։

Մենք գնացինք ահազանգի հետքերով՝ հասկանալու համար, թե այդ կինն ով է, ինչ լիազորություններ ունի ծնողների հետ խոսելու, ինչ տեղեկությունների է նա տիրապետում, այն դեպքում, երբ ՀՀ եւ Արցախի ՄԻՊ-երը, համապատասխան հանձնաժողովները իրականում ոչ մի տեղեկություն չեն տալիս այն մասին, թե մենք իրականում քանի գերի եւ անհետ կորած ունենք:

Հանդիպեցինք կնոջը, որը մեզ տարավ Ուլնեցի հասցեում անհետ կորած և գերի ընկած զինծառայաողների համար ստեղծված տեղեկատվական կենտրոն։ Նա մեզ ArmLur.am-ի հետ զրույցում նախ նշեց, որ ինքը ազգային անվտանգության ծառայության աշխատակից է, րոպեներ անց դարձավ Կարմիր Խաչին կից հասարակական կազմակերպության անդամ։

Ի դեպ, արձանագրենք, որ կինը չուներ համապատասխան վկայական, այլ կերպ ասած՝ ուդո։ Եվ անհայտ է, թե ինչու է ինքն ազատ ելումուտ անում ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս