ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ հոդվածներով է մեղադրանք առաջադրված Առուշ Առուշանյանին և ինչ աղմկահարույց պատմությունների մեջ է հայտնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քննչական Կոմիտեն այսօր հաղորդագրություն է տարածել, որում անդրադարձել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Մասնավորապես հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում են քննվում նաև Գորիս համայնքի ղեկավարի կողմից թույլ տրված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ 2019թ. մայիսի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 2019թ. նոյեմբերի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով, 2020թ. մարտի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 322-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործերը:

Հետաքրքիր է, որ Քննչական կոմիտեն հաղորդագրության մեջ հիշատակել էր նաեւ մյուս բոլոր քրեական գործերը, որոնք վաղուց էին հարուցվել,սակայն Առուշան Առուշանյանին մեղադրանք առաջադրված չէր եւ հիմա , երբ քաղաքապետը որոշեց չլռել եւ դուրս գալ իշխանությունների դեմ ՀՀ քննչական կոմիտեն գործի անցավ եւ քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ Առուշան Առուշանյանին մեղադրանք էր առաջադրվել նախկինում կատարած արարքների համար: Մասնավորապես նրան մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ քաղաքապետը 2019 թվականին երկու այլ անձանց հետ ծեծի էր ենթարկել Գորիսի քաղաքացի Արթուր Գյուրջյանին, որին տեղափոխել էին Երևան։ Բացի այդ, Առուշ Առուշանյանի եւ նրա տեղակալ Մենուա Հովսեփյանի մասնակցությամբ միջադեպ էր եղել: Վերջիններս առեւանգել էին Գուրգեն Հ.-ին եւ ծեծի ենթարկել: Քրեական գործով փաստաբան Լուսինե Զեյնալյանը լրատմավիջոցների հետ զրույցում հայտնել էր, որ Գուրգեն Հ.-ն 2015 թվականից աշխատել է Գորիսի քաղաքապետին պատկանող մթերային խանութներից մեկում:

Մանրամասները՝ տեսանյութում

Գ.Մ.




Լրահոս