
Հադրութում, Ֆիզուլիում և Ջաբրայիլում որոնողական աշխատանքների ընթացքում հունվարի 16-ին հայտնաբերվել է 3 զինծառայողի դի։ Այս մասին հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը:
Նրա խոսքով՝ մինչ օրս հայտնաբերվել է 1235 զոհված զինածառայողի աճյուն: