![](https://armlur.am/wp-content/uploads/2021/01/1C5E2275-503E-4318-9A0B-32BEAED93D18.jpeg)
Մեսսիի որակազրկման վերաբերյալ «Բարսելոնայի» բողոքարկումը մերժվել է:
Մեսսին երկու խաղով որակազրկվել էր Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում Բիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Ասիեր Վիլյալիբրեի գլխին հարվածելու համար: Այդ արարքի համար Մեսսին առաջին կարմիր քարտն էր ստացել կատալոնական ակումբում անցկացրած 753 խաղում։
Բողոքարկման կոմիտեն ուժի մեջ է թողել արգենտինացու որակազրկումը: Հունվարի 21-ին Մեսսին բաց թողեց «Կորնելիայի» հետ հանդիպումը, ինչպես նաև չի մասնակցի «Էլչեի» հետ Իսպանիայի առաջնության հաջորդ տուրի խաղին։