«ԵՍ ՊԱՐԶԱՊԵՍ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԽԵՂԴՎՈՒՄ ԷԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Մանո Գրիգորյանը ArmLur.am-ի հետ զրուցել է երկրից արտագաղթելու, առաջիկա անելիքների եւ այլ հետաքրքիր հարցերի մասին:

 

Նշենք՝ Մանո եւ Սարգիս Գրիգորյաններն այն զույգերից են, որոնք 2020 թվականին արտագաղթեցին: Նրանք որպես պատճառ էին ներկայացնում կորոնավիրուսի համավարակը, ապա նաեւ արցախյան պատերազմը:

-Մանո՛, ի՞նչը ձեզ ստիպեց հայրենիքից արտագաղթել:

-2020 թվականը մեզ համար շատ կտրուկ շրջադարձային տարի էր, դրա համար հիմա ապրում ենք ավելի շատ այս օրով եւ փորձում ենք մեր այսօրվա օրը լցնել լավ տրամադրությամբ, լույսով եւ բարությամբ, իսկ թե վաղը որտեղ կլինենք եւ ինչ կանենք, հստակ ոչինչ ասել չեմ կարող: Այս պահին մենք ապրում ենք այս օրով: Ամենակարեւոր բանն այն է,  երբ դու ապրում ես մի երկրում,  որտեղ մշակույթը եւ այն մարդիկ, ովքեր իրենց վաստակով, իրենց արվեստով զբաղվում են մարդկանց հոգիները սնուցելով, այդ մարդիկ չեն գնահատվում, այդ ամեն ինչը  զրոյացվում եւ մահանում է, երբ դու ինքդ՝ որպես դերասան, արտիստ  ոչինչ չունես  քո երկրում անելու եւ խեղդվում ես, պետք է փորձես եւ պայքարես քո կյանքի եւ գոյության, քո երեխաների, քո ընտանիքի համար, եւ երբ խոսում ենք այս մասին, արվեստը գնում է երրորդական, չորրորդական պլան: Ես կարծում եմ, որ մեր երկրում այս իրավիճակում արվեստի ու նմանատիպ այլ բաների մասին խոսելը պարզապես ծիծաղելի է: Արդեն մի տարի է, ինչ արվեստը մեր երկրում զրոյացվում է՝ պայմանավորված թե՛ կորոնավիրուս համավարակով, թե՛ պատերազմական իրավիճակով: Եվ այս պարագայում մեզ միայն մնում էր մթնոլորտի, առօրյայի փոփոխություն, եւ սա միակ տրաբերակն էր մեզ համար, որպեսզի շարունակեինք ապրել:

-Մանո՛, հե՞շտ ադապտացվեցիք Միացյալ Նահանգների կյանքին:

-Անկեղծ ասած, դեռ չեմ էլ ադապտացվել եւ հեշտի ու դժվարի մասին չեմ էլ ուզում խոսել, քանի որ ինձ համար շատ անսպասելի ստացվեց, պարզապես գործնական առաջարկ եղավ, եւ որոշեցինք տեղափոխվել, իսկ մինչ այդ երբեք ցանկություն չենք ունեցել երկրից հեռանալու, քանի որ միշտ շատ ավելի լավ առաջարկներ ենք ունեցել ավելի լավ երկրում ապրելու, բայց հրաժարվել ենք: Իմ ամուսինը շատ հայրենասեր էր եւ է, մենք միշտ մեր երկրում մեզ շատ լավ ենք զգացել, սիրել ենք մեր հողն ու ջուրը, բայց երբ երազանքներդ, հույսերդ զրոյացվում են, զգում ես, որ այլեւս ցանկություն չկա ինչ-որ մի բան անելու, այլ տարբերակ չի մնում, քան հեռանալը: Ես պարզապես մեր երկրում խեղդվում էի, եւ ես գիտեմ, որ հիմա շատերը կվերագրեն, թե փախուստ էր սա, բայց մեր երկրում անարդարությունը շատ մեծ եւ ճնշող էր:

-Իսկ առաջիկայում ի՞նչ պլաններ ունեք, ինչո՞վ եք զբաղվելու:

-Զբաղվելու են այն ամենով, ինչով միշտ ենք զբաղվել: Իսկ ապագա պլանների մասին դեռ ոչ մի բան չեմ կարող ասել. ամեն ինչ անորոշ է, քանի որ այս ժամանակահատվածում հասկացել եմ, որ պետք չէ շատ առաջ շարժվել:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

 

ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԻ ԿԱՏԱՐԵԼ

Կատալոնական «Բարսելոնան» ամբողջությամբ չի կատարել ֆինանսական պարտավորություններն արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հանդեպ: Մինչեւ հունվարի վերջ «Բարսելոնան» պետք է 72 միլիոն եվրո վճարեր 33-ամյա ֆուտբոլիստին, սակայն նա ստացել է ընդամենը 8.5 միլիոն: Ակումբը դեռ 63.5 միլիոն եվրո պարտք է թիմի ավագին: Ավելի վաղ իսպանական El Mundo պարբերականը հրապարակել էր գաղտնի տվյալներ, որոնց համաձայն՝ Մեսին 2017-ին կնքած չորս տարվա պայմանագրով արդեն ստացել է 511 միլիոն եվրո, իսկ ընդհանուր եկամուտը կկազմի 555 միլիոն եվրո նախքան հարկերի վճարումը։ Մեսիի ներկայացուցիչները հայտարարել են, որ արտահոսքի համար դատի կտան «Բարսելոնայի» ներկայացուցիչներին եւ պարբերականին։

 

 

ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՆԳԼԻԱՅՈՒՄ

Ամերիկյան «Լոս Անջելեսի» ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը կարող է կարիերան շարունակել Անգլիայում: 22-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել անգլիական «Ռեդինգը», որը Չեմպիոնշիփի ընթացիկ մրցաշրջանի 26-րդ տուրից հետո 47 միավորով չորրորդ տեղում է եւ պայքարում է Պրեմիեր լիգայի ուղեգրի համար: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո: Ավելի վաղ Մարաշլյանը ճանաչվել էր MLS-ի՝ 2020թ. լավագույն երիտասարդ խաղացող ու արժանացել նաեւ «Ոսկե խաղակոշիկ» (Golden Boot) մրցանակին, որը շնորհվում է տարվա լավագույն ռմբարկուին: Նախորդ տարի նա 19 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ: Նա նաեւ ընդգրկվել էր MLS-ի կանոնավոր առաջնության խորհրդանշական հավաքականում: Հիշեցնենք, որ վերջին շրջանում Դիեգո Ռոսի Մարաշլյանը հրավիրվում է Ուրուգվայի ազգային հավաքական, սակայն դեռ խաղաժամանակ չի ստացել:

 

 

ԽԱՂԱԴԱՇՏ ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱ

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» կամերունցի պաշտպան Ժոել Մատիպն այս մրցաշրջանում չի կարողանա դուրս գալ խաղադաշտ: Մատիպը խաղադաշտից բացակայում է հունվարի 21-ից, երբ սրունքթաթային հոդի վնասվածք էր ստացել «Բարնլիի» դեմ Պրեմիեր լիգայի խաղում (0:1): Տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Լիվերպուլը» ստիպված եղավ պայմանագիր կնքել գերմանական «Շալկեն» պաշտպան Օզան Կաբակի ու անգլիական «Պրեստոնի» պաշտպան Բեն Դեւիսի հետ: «Լիվերպուլի» կենտրոնական պաշտպաններից վնասվածք ունեն նաեւ Վիրջիլ վան Դեյկը եւ Ջո Գոմեսը, ինչպես նաեւ բրազիլացի Ֆաբինյոն, որը եւս երբեմն հանդես է գալիս պաշտպանությունում:

 

 




Լրահոս