Հրաման է տրվել սպանել ու գլխատել բնակիչներին ու զինվորականներին. որ դատավորն է քննելու սիրիացի ահաբեկիչների գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, սիրիացի վարձկան ահաբեկիչների փաստի առթիվ հարուցված քրեական գործվ նախաքննւթյան ավարտ է հայտարարվել, եւ գործը ուղարկվել էր դատարան: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քրեական գործը քննելու է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը:

Իսկ կոնկրետ ինչ առաջդրանք էին ստացել վարձկան ահաբեկիչները: Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիին, Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջիին մեղադրանք է առաջադրվել , որ նրանք չլինելով չհանդիսանալով Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, մշտապես չբնակվելով դրա տարածքում, ընդգրկված չլինելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմում, գումարի դիմաց մասնակցել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սանձազերծված ագրեսիվ պատերազմին: 2020 թվականի հոկտեմբերի 18-ին՝ առավոտյան տեղափոխվել է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիական օդանավակայան, որտեղ նրանց դիմավորել են Ադրբեջան Հանրապետության զինված ուժերի համազգեստով ավելի քան 3 0 զինվորականներ, ովքեր, հաստատապես տեղյակ լինելով Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերիի և մյուս վարձկանների կողմից գումարի դիմաց Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին մասնակցելու նպատակի մասին, առանց որևէ հարց ուղղելու, անձնագրերը պահանջելու կամ ստուգելու, նստեցրել են ավտոմեքենաները և տեղափոխել Ադրբեջանի ռազմական օբյեկտներից մեկը, որտեղ նրանք մնացել են յոթ օր, որի ընթացքում «Սուլթան Սուլեյման շահ» խմբավորման ղեկավար Աբու Համշա մականվամբ Մուհամմադ ալ-Ջասիմին, թուրք և ադրբեջանցի զինվորականների կողմից պարբերաբար իրականացվել են նախապատրաստվող ռազմական գործողությունների վերաբերյալ քննարկումներ, որոնց ընթացքում վերջիններիս կողմից ագրեսիվ պատերազմի հրապարակային կոչեր են հնչել, այն է՝ չխնայել որևէ անձի կյանք, բոլոր հայերին գլխատել և սպանել:

Բացի այդ, վարձկանները ստացել են Ադրբեջանի զինված ուժերի տարբերանշանով համազգեստ և զենք, մասնավորապես՝ 50 անձից բաղկացած յուրաքանչյուր խմբին հատկացվել է «ՌՊԳ» ձեռքի հակատանկային նռնականետ, ռուսական արտադրության «ՊԿՍ» և «Կալանշնիկով» մոդելի ավտոմատներ։ Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում «Սուլթան Սուլեյման Շահ» խմբավորման ղեկավար Աբու Համշայի կողմից Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին և խմբավորման մյուս՝ ընդհանուր 250 անդամներին, հրաման է տրվել տրվել պատրաստվել ռազմական գործողության, այն է՝ հարձակվել հայկական գյուղի վրա, գրավել այն, իսկ տեղի քաղաքացիական բնակչությանը և զինվորականներին սպանել, գլխատել, ինչպես նաև Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով իրականացնել հրկիզումներ և պայթյուններ։

Իրենց հանցավոր նպատակն իրագործելու ուղղակի դիտավորությամբ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին և «Սուլթան Սուլեյման Շահ» խմբավորման մյուս անդամները Շեյխ Իբրահիմ անունով անձի և երկու ադրբեջանցի զինվորականների ուղեկցությամբ, մոտեցել են հայկական գյուղին, ապա վերջիններիցս կրկին հրաման են ստացել հարձակվել գյուղի վրա և ոչնչացնել տեղի քաղաքացիական բնակչությանը և զինվորականներին։

Թվով 150 վարձկանների հետ Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին փաստացի մասնակցելով ռազմական գործողություններին և սկսելով հարձակումը, իր դիտավորյալ գործողություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում, քանի որ 2020 թվականի հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14.00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության Սյունքի մարզի բնակավայրերի մոտակայքում հանդիպելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի դիմադրությանը, վնասազերծվել է և հանձնվել Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին։

Ք.Մ.




Լրահոս