ԱՆՏԱՌԱՀԱՏ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանակային N կորպուսի հրամանատար Լյովա Երանոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ ասաց, որ ինքը որեւէ կապ չունի անտառահատման հետ: Նա նույնիսկ երդվում էր, որ ինքը ծառ չի կտրել ու չի հասկանում, թե ինչու են իրեն կապում այդ թեմաների հետ: Գեներալը խոսեց նաեւ իր կողմից Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանին մեքենա նվիրելու մասին` ասելով, որ նման նվեր ինքը չի արել: «Ինչի՞ պիտի ես նվեր տայի դատախազին, իմ ինչի՞ն էր պետք»,-տարակուսեց նա: Իհարկե, լավ է, որ հայկական բանակի գեներալները սկսել են թերթ կարդալ: Սա արդեն առաջընթաց է: Մնում է, որ նույն հետեւողականությամբ ու բծախնդրությամբ նրանք աշխատեն նաեւ իրենց զբաղեցրած պաշտոններում:




Լրահոս