Տաջիկստանում քրեական գործ է հարուցվել Ղրղզստանի հետ պատերազմ սանձազերծելու վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տաջիկստանում ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և սպանության հոդվածով քրեական գործ է հարուցվել Ղրղզստանի քաղաքացիների դեմ՝ սահմանին առկա հակամարտության պատճառով, ասվում է Տաջիկստանի գլխավոր դատախազության կայքում։

«Տաջիկստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ղրղզստանի Հանրապետության մի խումբ զինծառայողների և քաղաքացիների դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և երկու կամ ավելի անձանց սպանության համար՝ եսասիրական դրդապատճառներից ելնելով՝ Տաջիկստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ազգային, ռասայական, կրոնական, տարածաշրջանային ատելության, թշնամանքի հիմքով», – ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ գործը հարուցվել է ապրիլի 29-ին։




Լրահոս