Արդեն մի քանի օր է՝ Երևան քաղաքի բնակիչները բողոքում են «Վեոլիա ջուր» ընկերության աշխատանքից: Բողոքներն ավելի շատ են Նոր Նորքում, մասնավորապես 4-րդ զանգվածում:
Այնտեղ բնակիչները կամ ջուր չեն ունենում, կամ այնքան բարակ է գալիս, որ լողանալը կամ ջրով որեւէ աշխատանք կատարելն արդեն անհնար է լինելում: Իսկ դրան զուգահեռ թեժ գծին արված զանգերը մնում են անպատասխան եւ բնակիչները կանգնում են խնդրի առջեւ:
Եվ միայն երկար տանջանքներից հետո է հնարավոր եղել վերջապես կապ հաստատել ընկերության հետ, որտեղից պատասխանել են, թե պոմպակայանում հոսանքի խնդիր է առկա: Եվ չնայած երեկ ուշ երեկոյան ընկերությունը նաեւ որոշեց պարզաբանում տարածել եւ ներկայացնել ջուր չունենալու պատճառները, սակայն ըստ էության, դա բաժանորդներին այլեւս չի հուզում եւ ցանկալի է, որ այդ պահին բաժանորդներին համապատասխան պարզաբանումը տրվի: