«Sport Express»-ի տեղեկացմամբ՝ գերմանական «Լայպցիգը» հետաքրքրված է «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով։ Գերմանական ակումբը պատրաստ է ակտիվացնել 18-ամյա ֆուտբոլիստին գնելու կետը, բայց այս պահին, ըստ աղբյուրի, տեղափոխությունը քիչ հավանական է։
Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը 3 խաղ է անցկացրել «Դինամոյի» կազմում, խփել 1 գոլ ու դարձել 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 4 միլիոն եվրո։ Զախարյանի պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024-ի հունիսը։