Կառավարական ճգնաժամ Իտալիային հարկավոր չի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին պատրաստվում է իր կառավարության նկատմամբ հերթական վստահության քվեին, որ կայանալու է վաղը: Իսկ այսօր նա ելույթ է ունենալու խորհրդարանում, իտալական տնտեսությունը փրկելու առաջարկություններով:Իտալիայում սկսվել էին լուրեր շրջանառվել, որ վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ, սակայն Բեռլուսկոնին հայտարարել է, որ իր կառավարությունը այլընտրանք չունի:”Կառավարության կազմում մնալը, իր խորությամբ եւ մասշտաբներով աննախադեպ ճգնաժամի պահին, ինձանից եւ կառավարության մյուս անդամներից անձնական զոհողություն է պահանջում: Անձամբ ես, մեծ հաճույքով կձերբազատվեի այդ հոգսից, եթե ինքս ինձ հաշվետվություն չտայի, որ կառավարական ճգնաժամը միակ բանն է, որն այժմ բոլորովին հարկավոր չէ Իտալիային”,- ասել է Սիլվիո Բերռուսկոնին:




Լրահոս