ՉԵՆ ԸՆԴՈՒՆՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում ղարաբաղյան հակամարտության թեմայով լսումների ժամանակ ԼՂ հակամարտության մասին 6 կետանոց սկզբունքներ են հրապարակվել: Արդյո՞ք սա նշանակում է, որ Ադրբեջանի ներկայացրած 10 առաջարկները չեն ընդունվել համանախագահների կողմից: ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց. «Դուբրովնիկում հրապարակված 6 կետերը Լ’Աքվիլայում նույն հրապարակված կետերն են: Սրանով իսկ համանախագահող երկրները վերահաստատում են, որ Ադրբեջանի առաջարկած  տասը կետերը չեն ընդունվել: Եւ դրանից առաջ ու դրանից հետո համանախագահ երկրների ներկայացուցիչները բազմաթիվ անգամներ ասել են, որ այս սկզբունքների հիման վրա պետք է կարգավորվի ԼՂ հարցը: Այնպես որ, Լ’Աքվիլայի հայտարարության կրկնությունից եզրակացության կարող ենք հանգել` Ադրբեջանի ապակառուցողական ջանքերն ապարդյուն են»:




Լրահոս