ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Քանաքեռցի Տույի» սպանության գործով ձերբակալվել են սպանված նախկին պատգամավորի 4 որդիները. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 11-ին Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով սպանվել էր 4 անձ, իսկ երեք անձ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Սպանվածների մեջ էր քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույը»՝ Արթուր Ղազարյանը եւ ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանը:

Վիրավորների մեջ է սպանված նախկին պատգամավորի որդին՝Վլադիմիր Սիմոնյանը: Ի դեպ, կրակոցները հնչել են հենց նախկին պատգամավորի տանը: Նշենք, որ Արտուշ Սիմոնյանը 2003թ-ին մեծամասնականով Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանից ընտրվել է ԱԺ պատգամավոր:

Արդյունքում, երեկ ձերբակալվել էր 4 անձ, որոնց անունները նախաքննական մարմինը չէր հրապարակել:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս պահին կա արդեն 5 ձերբակալված անձ, որոնցից 4-ը կրակոցների հետևանքով սպանված նախկին պատգամավորի որդիներն են:

Քնար Մանուկյան




Լրահոս