Լևոն Արոնյանը կիսում է առաջին տեղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացվող կայծակնային խաղի Tata Steel India Blitz մրցաշարի 12 տուրից հետո Լեւոն Արոնյանը 7,5 միավորով առաջին տեղը կիսում է իրանցի Պարհամ Մաղսուդլուի հետ։

Հայ գրոսմայստերը երկրու շրջանով անցկացվող մրցաշարի առաջին 12 տուրերում հաղթել է ամերիկացի Սեմ Շենքլանդին, որին պարտվել է երկրորդ շրջանում։ Պարտության է մատնել նաեւ հնդիկներ Ռաունակ Սադհվանիին, Գուջրատի Վիդիտին, Դրոնավալի Հարիկային, վիետնամցի Լե Կուանգ Լիեմին, որի հետ նաեւ ոչ ոքի է խաղացել պատասխան պարտիայում։ Արոնյանը միավորը կիսել է նաեւ հնդիկներ Նիհալ Սարինի (2 պարտիայում էլ), Արջուն Էրիգաիսիի, Դ․ Գուկեշի հետ։




Լրահոս