ՉԻ ՇՏԱՊՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն առայժմ չի շտապում կարծիք հայտնել մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի՝ Քաղաքացիական օրենսգրքում զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ դրույթը ՍԴ-ում բողոքարկելու նախաձեռնության մասին: «Պետք է նախ եւ առաջ հիմքերին ծանոթանալ, առանց ՍԴ դիմելու հիմքերը տեսնելու չեմ պատրաստվում կարծիք հայտնել»,-«Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում ասաց պարոն Հարությունյանը: Հիշեցնենք, որ հենց նրա ղեկավարած հանձնաժողովն էր գլխադասային ճանաչվել եւ դրական եզրակացություն տվել Քաղաքացիական օրենսգրքի այդ փոփոխություններին:




Լրահոս