ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԼՐԱՂԱՑԻ ՃՈՊԱՆՈՒՂԻՆ ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանին` Ալրաղացի Լյովին պատկանող «Ախթամար» ընկերությունը պատրաստվում է Գեղարքունիքի մարզում ճոպանուղի կառուցել: Այդ նպատակով  2009թ. շվեյցարական «Լեյտներ» ընկերությունից ձեռք է բերվել եւ ՀՀ տարածք ներմուծվել իտալական արտադրության ճոպանուղի եւ անհրաժեշտ այլ ապրանքներ: «Ախթամար»-ը պարտավորվում է մինչեւ 2012 թվականի հունվարի 1-ը շահագործման հանձնել ներդրումային ծրագրով նախատեսված ճոպանուղին, ստեղծել առնվազն 100 աշխատատեղ` մոտ 100 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով: Չորս ուղեւորի համար միաճոպան նստատեղերով ճոպանուղու կառուցման համար անհրաժեշտ ներդրումները կազմում են 830 մլն դրամ:ՄՇԱԿԵԼ ԵՆ 2012-ին կառավարությունը միջոցառումներ է իրականացնելու բիզնեսի զարգացումը խթանելու համար, եւ պետական բյուջեի միջոցների մի մասն ուղղվելու է այս քաղաքականության իրականացմանը: Այս մասին երեկ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ էկոնոմիկայի նախարարությունը մշակել է արդյունաբերական քաղաքականության ռազմավարություն, որի համաձայն` տարեկան 1,5 միլիարդ դրամ պետք է ներդրվի տեղական ձեռնարկություններին օժանդակելու համար, որն էլ կնպաստի վերջիններիս ապրանքների արտահանմանը, միջազգային կապերի հաստատմանը եւ այլն:ԿԷԺԱՆԱՆԱ՞Կարտոֆիլի գներն առաջիկա օրերին կնվազեն: Նման հայտարարություն է արել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` իր կանխատեսումը հիմնավորելով  նրանով, որ սկսվում է կարտոֆիլի բերքահավաքը, ու սպասվում է առատ բերք:




Լրահոս