ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այս պահի դրությամբ մենք չենք կարող ասել, որ միանշանակ կարող ենք հենց այս պահին ամեն ինչ անել, եւ բանակում երբեք նման բան էլ չի լինի»:Գեւորգ Կոստանյան «Ժամանակ»Զինդատախազն արդեն ինքն էլ չի հավատում, թե բանակում արմատացած անօրինությունները մի օր կարող են ավարտվել: Ավելի անորոշ ու խուսափողական հայտարարություն, իհարկե, դժվար է սպասել, ու ստացվում է, որ ստեղծված խայտառակ իրավիճակը հարթել չկարողանալով` բանակի ղեկավարությունը կիսով չափ ձեռքերը լվանում է: Մյուս կեսն էլ դառնում է այն հույսը, թե ինչ-որ ժամանակ հնարավոր է, որ իրավիճակը շտկվի: Սակայն կասկածից վեր է, որ ինքնաբերաբար ոչինչ չի ստացվելու, ուստիեւ, եթե այս մարդիկ փակուղում են հայտնվել, ապա հրաժարականը կարող է ելքերից լավագույնը դառնալ:




Լրահոս